Հայաստանի մինչև 19 տարեկանների ֆուտբոլի հավաքականը ԵԱ ընտրական փուլի առաջին խաղում հաղթեց Սլովակիային 21 հոկտեմբերի 2011 - 18:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Սլովակիայի մինչև 19 տարեկանների ֆուտբոլի հավաքականների երկրորդ խաղակեսը մեկնարկեց Վարազդատ Ավետիսյանի սաների հաղթական հաշվով: Առաջին խաղակեսում երկու անգամ աչքի ընկավ Հովհաննես Հովհաննիսյանը: Հայ ֆուտբոլիստները շարունակեցին վստահ տիրապետել գնդակին: Հայաստանի հավաքականը չկարողացավ իրացնել իր պահերը և 71-րդ րոպեին հաջողությունը ժպտաց սլովակներին: Մեծ հեռավորությունից Ալբերտ Օհանյանի դարպասը գրավեց Յակուբ Վոյտուշը: Չնայած դրան, Հայաստանի հավաքականը կարողացավ պահպանել հաղթական հաշիվը՝2:1: 10-րդ խմբում Հունաստանի հավաքականը 10:0 հաշվով հաղթեց Անդորրային: Հունաստանն ու Հայաստանը 3-ական միավոր ունեն և գլխավորում են խմբի մրցաշարային աղյուսակը: Հոկտեմբերի 23-ին Սլովակիան կխաղա Անդորրայի հետ, Հայաստանը՝ Հունաստանի: Ընտրական փուլի վերջին օրը տեղի կունենան Հունաստան-Սլովակիա, Անդորրա-Հայաստան խաղերը: Խաղերը տեղի կունենան հանրապետական մարզադաշտում: ԵԱ ընտրական փուլի 10-րդ խաղերը տեղի են ունենում Երևանում հոկտեմբերի 21-26-ը: Հաջորդ փուլ դուրս կգա միայն խմբում առաջին տեղը զբաղեցրած հավաքականը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Արման Սահակյանը վերականգնել է պետությանը պատճառած 178 մլն դրամի վնասը Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Սիմոնյանը՝ ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարին․ Կարևորում ենք տարածաշրջանային գործակցությունը ԱԺ նախագահը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Բաքուն Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողով կանցկացնի․ Էրդողանն էլ է մասնակցելու Հրապարակվել է գագաթնաժողովի ծրագիրը ՌԴ–ում ՀՀ դեսպանը Բելգորոդ է այցելել «Ցանկություն է առաջանում, որ այս ամենն ավարտվի որքան հնարավոր է շուտ»,–ասել է նա |