Հայաստանի և Չեխիայի երիտասարդական հավաքականների հանդիպման տոմսերն արժեն 2000-4000 դրամ

Հայաստանի և Չեխիայի երիտասարդական հավաքականների հանդիպման տոմսերն արժեն 2000-4000 դրամ

PanARMENIAN.Net - Վաճառքում են Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի` Հայաստանի և Չեխիայի երիտասարդական հավաքականների հանդիպման տոմսերը:

Արևմտյան տրիբունայում տոմսերի արժեքը կազմում է 4000 դրամ, արևելյան տրիբունայում` 3000 դրամ, իսկ հարավային և հյուսիսային տրիբունաներում` 2000 դրամ:

Տոմսերը կարելի է ձեռք բերել «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում և Խանջյան 27, Մաշտոցի 20 և Րաֆֆու 31 հասցեներում գտնվող «Հյումմել» խանութներում, PanARMENIAN.Net ին հաղորդել են Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունից:

Հայաստան-Չեխիա հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում նոյեմբերի 11-ին` երևանյան ժամանակով 17:00-ին:

7  08.06.11 - ԵԱ-2013-ի ընտրական փուլ. Հայաստանի երիտասարդական հավաքականը ընդդեմ Չեռնոգորիայի
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---