1 նոյեմբերի 2011 - 16:27 AMT
Վրաստանը սպասում է Ռուսաստանի վերջնական պատասխանին ԱՀԿ վերաբերյալ

Վրաստանը գտնում է, որ արդեն նոյեմբերի 1-ին Մոսկվան կհրապարակի իր որոշումը ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության վերաբերյալ Մոսկվայի ու Թբիլիսիի միջև փոխզիջումային տարաբերակի մասին:

«Մենք ակնկալում ենք, որ նոյեմբերի 1-ին Մոսկվան իր վերջնական որոշումը կհրապարակի այդ փաստաթղթի վերաբերյալ»,- BBC ռուսական ծառայությանը տված հարցազրույցում ասել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Սերգո Կապանաձեն:

Ռուսաստանի ու Վրաստանի միջև բանակցությունների միջնորդ է հանդես գալիս Շվեյցարիան: Հենց նա է առաջարկել պայմանագրի վերջին տարբերակը, ըստ որի բեռների դիտարկումը Վրաստանի ու ՌԴ սահմանին կկատարեն միջազգային դիտորդները:

Վերջին ամիսներին վեճը գնում է այդ հարցի շուրջ: Վրաստանը պնդում էր, որ Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի սահմանին լինեին վրացի սահմանապահաներ: Մոսկվան չէր համաձայնվում:

Արդյունքում գտնվեց փոխզիջումային տարբերակ: Նախորդ շաբաթ Թբիլիսին հայտարարեց, որ պատրաստ է այն ընդունել:

Այժմ Մոսկվան պետք է պաշտոնական հայտարարություն անի, որ ընդունում է միջնորդների պայմանները: