Վաչե Տերտերյան. Հաջողվել է հասնել տեղական հարկերի հավաքագրման մակարդակի ավելացմանը

Վաչե Տերտերյան. Հաջողվել է հասնել տեղական հարկերի հավաքագրման մակարդակի ավելացմանը

PanARMENIAN.Net - Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների առջև խնդիր է ծառացած ընդլայնել համայնքային բյուջեների ռեսուրսային բազաները: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը: Նա հիշեցրել է, որ անցյալ տարի ընդունվել է «Տեղական հարկերի մասին» օրենքը, որի շրջանակներում համայնքներն իրենք կարող են որոշ հարկերի տեսակներ սահմանել: «Այժմ մենք աշխատում ենք հարկային բազայի ճշտման ուղղությամբ: Գաղտնիք չէ, որ հաշվարկային ցուցանիշները համայնքներում ըստ հարկերի ու մուտքերի հեռու են 100 տոկոսից»,-ասել է նա:

Այսօր Երևանում ընթանում է «Տեղական ինքնակառավարումը Հայաստանում. նվաճումները, հիմնահարցերը, հեռանկարները» խորհրդաժողովը, որը նվիրված է ՏԻՄ 15-ամյակին:

Ինչպես ասել է Վաչե Տերտերյանը, այդ ուղղությամբ աշխատանքները մեկնարկեցին, երբ հարկահավաքման մակարդակը համայնքներում տատանվում էր 50-60 տոկոսի սահմաններում, այժմ այդ ցուցանիշը 90-100 տոկոս է:

ՏԻՄ խնդիրներից է համայնքների վարչական սահմաններում հողային մեծ ռեսուրսի՝ բոլոր հողատարածքների մոտ 60 տոկոսի, վարչարարությունը: Ինչպես պարզաբանել է փոխնախարարը, համայնքները կարող են վարձակալության հանձնել այդ հողերը կամ տնտեսական գործունեություն ծավալել, իսկ երկամուտները փոխանցվում են համայնքների բյուջեներին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---