Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտը ներկայացավ բարեկարգված և վերափոխված

Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտը ներկայացավ բարեկարգված և վերափոխված

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ: Կառավարության ղեկավարը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի ուղեկցությամբ շրջել է կրթական հաստատությունով՝ ծանոթացել վերանորոգման աշխատանքների արդյունքում ստեղծված պայմաններին:

Վերակառուցվել են ինստիտուտի լսարանները, աշխատասենյակները, գրադարանը, գրապահոցը, ընթերցասրահը, ճաշարանը, ստեղծվել են համակարգչային և պարի նոր հայելիապատ սրահներ: Բուհի լսարանների, արվեստանոցների, աշխատասենյակների, կինոդահլիճների և ճաշարանի համար ձեռք է բերվել նոր գույք և տեխնիկա: Արմեն Մազմանյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց, որ անհրաժեշտ է նաև բարելավվել նաև կրթության որակը, որի համար Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի (ВГИК) հետ կնքվել է պայմանագիր, որով ռուսական ԲՈՒՀ-ի մասնագետները կժամանեն Երևան և վարպետության դասեր կտան ուսանողներին: Բացի դրանից, թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մասնագետները կայցելեն ՀՀ մարզեր և այնտեղ կաշխատեն ԲՈՒՀ-ի մասնաճյուղերի ուսանողների հետ: Այժմ պատրաստվում է ուսանողական ռադիո և կինոստուդիա, որի համար Ռուսաստանից բերվելու է տեխնիկա: Վարչապետ շրջայցը, ըստ Մազմանյանի, նաև իր 6 ամիսների աշխատանքի հաշվետվությունն է կառավարության և մամուլի առաջ:

Վերը նշված աշխատանքների իրականացման նպատակով, ընդհանուր առմամբ, ներդրվել է ավելի քան 41 մլն դրամ:

Շրջայցից հետո վարչապետը դիտել է ինստիտուտի ուսանողների մասնակցությամբ բեմադրված «Նժդեհ. Հայաստան և ճշմարտություն» ներկայացումը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---