4 նոյեմբերի 2011 - 16:56 AMT
Փորձագետ. Երկրաշարժը Վանում էլ ավելի հետաձգեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը

Երկրաշարժը Վանում էլ ավելի հետաձգեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, քանի որ հայտնվեց միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Այդ մասին Երևանում լրագրողներին է հայտարարել փորձագետ, թուրքագետ Հակոբ Չաքրյանը:

Ըստ Չաքրյանի, ընդհանուր առմամբ առաջիկայում կարգավորման գործընթացում փոփոխություններ ակնկալել հարկավոր չէ ՀՀ-ում նախընտրական շրջանի պատճառով:

Փորձագետը նաև անդրադարձել է իրավապաշտպան Ռագիփ Զարաքոլուի ձերբակալությանը, որին մեղարդւոմ են քրդերին սատարելու համար: «Դա օրինաչափ քաղաքականություն է թուրքական իշխանությունների համար»,-ասել է նա՝ հավելելով, որ Թուրքիայում միշտ են հետապնդել քրդերին: «Թուրքիան դեռ երկար նման քաղաքականություն կվարի քրդերի հանդեպ»: Իրավապաշտպան, հասարակական գործիչ և «Բելգե» հրատարկչության խմբագիր Ռագիփ Զարաքոլուն ձերբակալվել է թուրք իրավապաշտպան մարմինների կողմից հակաահաբեկչական գործողության շրջանակներում: Նրան մեղադրում են քրդական հակակառավարական կազմակերպություններին աջակցելու մեջ:

Զարաքոլուն հայտնի է Օսմանյան կայսրությունում իրագործված ցեղասպանությունների վերաբերյալ իր հետազոտություններով, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների իրավական պաշտպանությամբ: