2012-ի պետական բյուջեի նախագծով առաջարկվում է բյուջեի դեֆիցիտի 3,1 տոկոս ցուցանիշը, ինչը 12 մլրդ դրամով քիչ է, քան 2011-ին։ Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է ֆինանսաբյուջետային հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանը։ «Վերջապես մեր պետբյուջեի դեֆիցիտը կմոտենա այն սահմանին, որն արդեն սպառնալիք չի ներկայացնում մակրոտնտեսական կայունության տեսանկյունից՝ դա 3 տոկոսն է»,- ասել է նա։
Մինասյանը հավելել է, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի ժամանակ Հայաստանն ավելացրել է բյուջեի դեֆիցիտը մինչև 7,55 տոկոս, ինչը թույլ է տվել այդ տարիներին չկրճատել ոչ մի սոցիալական ծրագիր և անցկացնել լայնամասշտաբ հակաճգնաժամային տնտեսական ծրագրեր։