Ֆիլիպ Կոտլերը մտադիր է Հայաստանում բացել մարքեթինգային գերազանցության կենտրոն

Ֆիլիպ Կոտլերը մտադիր է Հայաստանում բացել մարքեթինգային գերազանցության կենտրոն

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՄՆ հյուսիսարևմտյան համալսարանի Ջոն Քելոգի մենեջմենթի բարձրագույն դպրոցի միջազգային մարքեթինգի պրոֆեսոր, մարքեթինգի պրոֆեսոր Ֆիլիպ Կոտլերին:

Կառավարությունում ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է. «Ձեր այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա մեր երկրում մարքեթինգի զարգացմանը: Մեր կարևորագույն խնդիրներից մեկն այսօր կառավարման համակարգի արդիականացումն է: Այդ համատեքստում Ձեր դասախոսությունները կարող են մեծապես նպաստել մեր աշխատանքների լավագույնս իրականացմանը»:

Ֆիլիպ Կոտլերն ասել է, որ Հայաստանում առկա են մարքեթինգի զարգացման լավ նախադրյալներ և անհրաժեշտ է ճիշտ ու հետևողական քաղաքականություն վարել:

Այնուհետև, զրուցակիցներն անդրադարձել են զբոսաշրջության, կրթության և տեղեկատվական տեխնոլոգիների ոլորտներում մարքեթինգային ռազմավարության իրականացմանը վերաբերող խնդիրներին:

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանում մարքեթինգային գերազանցության կենտրոնի ստեղծմանն ուղղված հարցեր: Վարչապետը ողջունել է այդ գաղափարը և պատրաստակամություն հայտնել օժանդակել կենտրոնի ստեղծման գործում, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:

8  15.11.11 - Ֆիլիպ Կոտլերի դասախոսությունը Golden Tulip Hotel-ում
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---