Հայաստանի Ազգային ժողովի խոսնակի թեկնածուի հարցը դեռ չի քննարկվել Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդի նիստում: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց հանրապետական պատգամավոր Գագիկ Մելիքյանը: «Կարծում եմ, որ մինչև քննարկելը ոչ կոռեկտ է խոսել դրա մասին»,- ասաց նա` պատասխանելով լրագրողների հարցին այդ պաշտոնի հնարավոր թեկնածունների մասին:
Նոյեմբերի 1-ին Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել: Հովիկ Աբրահամյանի խոսքով ՀՀ նախագահը առաջարկեց նրան գլխավորել ՀՀԿ նախընտրական շտաբը, և ինքն իր անձնական նախաձեռնությամբ առաջարկել է հրաժարական տալ, որպեսզի ավելի արդյունավետ ձևավորի շտաբն ու իրականացնի նախընտրական աշխատանքները: Ըստ լուրերի, խորհրդարանի խոսնակի պաշտոնի գլխավոր թեկնածուներն են ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը և խորհրդարանի փոխնախագահ Սամվել Նիկոյանը: