Նոյեմբերի 18-ին Տյումենում ձյուդոյի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Գոռ Հարությունյանը մինչև 60կգ քաշային կարգում չորս մենամարտ է անցկացրել և երկուսում հաղթանակ տարել` ելույթն ավարտելով 7-րդ տեղում:
Նույն այդ քաշային կարգում Գրիգոր Իվանյանը դուրս է մնացել առաջնությունից առաջին իսկ մենամարտում: Մինչև 66կգ քաշային կարգում Արթուր Երանոսյանն ու Գևորգ Թորոսյանը նույնպես անհաջող ելույթ են ունեցել: Մրցաշարին մասնակցում են 314 մարզիկներ 37 երկրներից:
Հայաստանն առաջնությունում կներկայացնեն նաև Անդրանիկ Չափարյանը, Սուրիկ Գառնիկյանը (73կգ) և Արտյոմ Բաղդասարյանը (81կգ):
Հավաքականը գլխավորում են մարզիչներ Տիգրան Բաբայանն ու Արթուր Գևորգյանը, իսկ Հայաստանից մրցավարը մրցաշարում Դավիթ Խիտարյանն է: