18 նոյեմբերի 2011 - 17:58 AMT
Արամ Մանուկյանը Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ներկայացուցիչների հետ քննարկել է ՀԱԿ-ի արտահերթ ընտրությունների պահանջը

Նոյեմբերի 17-ին Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության կենտրոնական գրասենյակում վարչության նախագահ Արամ Մանուկյանն ընդունել է Միացյալ Թագավորությունների Հարավային Կովկասի թիմի ղեկավար Ժոզեֆին Գոլդին և Հայաստանում Միացյալ Թագավորությունների փոխդեսպան, ՆՄ հյուպատոս Գարեթ Վին Օուենին:

Ինչպես հաղորդում է ՀՀՇ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ սոցիալ-տնտեսական և քաղաքական իրավիճակը, ՀՀ-ում արտահերթ ընտրույթուններ անցկացնելու, ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու Կոնգրեսի պահանջները և քաղաքական ու իրավական հիմքերը:

Կողմերը անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես Հայաստան-Թուրքիա սահմանի բացման հարցին: