Ամերիկյան անօդաչու թռչող սարքը ջախջախվել է Սեյշելյան կղզիների վրա գտնվող միջազգային օդանավակայանի մոտակայքում: Այդ մասին հայտնում է Մավրիտոսի դեսպանատունը:
« Ամերիկյան ՌՕՈւ-ի հեռակառավարվող MQ-9 սարքը ջախջախվել է Սեյշելյան կղզիներում՝ միջազգային Մաէ օդանավակայանում: MQ-9 զինված չի եղել,տուժածների մասին չի հաղորդվում»,- ասվում է դեսպանատան հաղորդագրությունում:
Սեյշելյան կղզիների քաղաքացիական ավիացիայի ղեկավարությունը հաստատել է միջադեպը և հայտարարել, որ ինքնաթիռն իրականացրել է «սովորական պարեկություն» և ջախջախվել է տեխնիկական անսարքության պատճառով:
ԱՄՆ դեսպանատունը չի մեկնաբանում ինքնաթիռի առաքելությունը: Դեսպանատանը նշել են, որ վթարի պատճառն անհայտ է:
Նախորդ շաբաթ իրանական հեռուստաընկերությունը հեռարձակել է ամերիկյան RQ-170 Sentinel անօդաչու սարքի առկայությամբ կադրեր: Պաշտոնական Թեհրանը հայտարարել է, որ անօդաչու սարքը գրավվել է էլեկտրոնային պատերազմի տեխնոլոգիայի կիրառման օպերացիայի արդյունքում: Իսլամական հեղափոխության Պահակային կորպուսի հավաստմամբ, որի ներկայացուցիչները հետազոտել են ամերիկյան սարքը, անօդաչու սարքը հատել է իրանա-աֆղանական սահմանը և 250 կմ-ով խորացել Իրանի տարածքում: