Իրանական իշխանությունները պատրաստվում են կազմակերպել անօդաչու թռչող սարքերի ցուցահանդես, որոնք չեզոքացվել են երկրի օդային տարածությունում, գրում են իրանական ԶԼՄ:
Հատուկ ցուցահանդեսին հրավիրվելու են Թեհրանում հավատարմագրված պաշտոնյաներ, ինչպես նաև տեղացի լրագրողներ: Աղբյուրների տվյալների համաձայն, կցուցադրվեն չորս իսրայելական և երեք ամերիկյան սարքեր, այդ թվում նաև RQ-170 Sentinel, որը վերջերս չեզոքացվել էր երկրի արևելյան սահմանի մոտ: Այնտեղ են գերեվարվել նաև իսրայելական ԱԹՍ-երը: Եվս երկու ամերիկյան անօդաչու սարքեր հայտնվել են իրանցիների ձեռքում, երբ դրանք փորձում էին Պարսից ծոցի կողմից թափանցել Իսլամական հանրապետության օդային տարածք:
Դեկտեմբերի սկզբին իրանցիները գրավել էին հետախուզական RQ-170 Sentinel ԱԹՍ, որը ամենակատարյալ թռչող սարքերից է, որոնք հաշվառված են ԱՄՆ և ԿՀՎ ՌՕՈՒ-ում: Թեհրանում հաղորդում են, որ իրենց հաջողվել է ստանալ սարքի կառավարումը և ապահով իջեցնել այն իրենց բազայում: Վաշինգտոնում վստահեցնում են, որ սարքը կորցրել են դրա վրա առկա անսարքության պատճառով:
ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պաննետան արդեն հայտարարել է, որ Իրանին օդային տարածությունից հետևելու ծրագիրը կշարունակվի: