21 դեկտեմբերի 2011 - 18:11 AMT
Մարդահամարի վարչությունում բացվել է նոր համակարգչային սրահ

Այսօր Ազգային վիճակագրության ծառայության մարդահամարի վարչության շենքում բացվել է համակարգչային նոր սրահ։ Սրահի բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ փոխվարչապետ, ՀՀ 2011թ. մարդահամարի նախապատրաստման և անցկացման համապետական հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանը, ԱՎԾ նախագահ Ստեփան Մնացականյանը, Հայաստանում Հնդկաստանի դեսպան Աչալ Կումար Մալհոթրան»

Հնդկաստանի կառավարությունը տեխնիկական աջակցություն է ցուցաբերել համակարգչային սրահին՝ տրամադրելով 53,9 մլն դրամի համակարգչային սարքավորումներ։

Փոխվարչապետը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Հնդկաստանի կառավարությանը` նշելով, որ տրամադրված օժանդակությունն էական աջակցություն է մարդահամարի տվյալների մշակման փուլի համար: Նա վստահություն է հայտնել, որ ժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած սրահը թույլ կտա գործընթացն առավել արդյունավետ կազմակերպել։