27 դեկտեմբերի 2011 - 11:26 AMT
Ֆայիկ Բագիրով. Ադրբեջանը ցանկանում է, որպեսզի Թուրքիան ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից մեկը դառնա

Պաշտոնական Բաքուն առայժմ չի բարձրացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում Ֆրանսիայի փոխարինման հարցը: Այդ մասին հայտնել է Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ֆայիկ Բագիրովը Hurriyet թերթին տված հարցազրույցում` արտահայտելով վերաբերմունքը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի համապատասխան հայտարարությանը: «Մենք ուզում ենք, որպեսզի Թուրքիան ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից մեկը դառնա»,- նշել է Բագիրովը: Անդրադառնալով ֆրանսիական խորհրդարանում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը` ադրբեջանական դիվանագետը նշել է, որ ԱԳ նախարարներն ու այլ պաշտոնական անձինք արդեն արտահայտել են իրենց վերաբերմունքն այդ հարցին: