Ւրանը կփակի Օրմուզի նեղուցով նավթատար նավերի անցումը, եթե Արևմուտքի երկրները պատժամիջոցներ ընդունեն իրանական նավթի արտահանման վերաբերյալ: Այդ մասին, ինչպես հաղորդում է IRNA-ն, հայտարարել է Իրանի փոխնախագահ Ռեզա Ռահիմին: Նրա խոսքով, իր երկիրը այլ երկրների հետ զուտ խաղաղ հարաբերությունների նպատակներ ունի, սակայն արևմտյան երկրները շարունակաում են ճնշում գործադրել Իրանի վրա: Եթե արևմտյան երկրները չդադարեցնեն Թեհրանի հանդեպ իրենց ագրեսիվ արտաքին քաղաքականությունը, Իրանը ստիպված կլինի կոպիտ պատասխան տալ, մանրամասնել է նա:
Դեկտեմբերի սկզբին իրանական ԶՈւ-ը խոստացել էին իրականացնել Օրմուզի նեղուցի հրատապ շրջափակման վարժանքներ:
Ինչպես հաղորդում է France-Presse գործակալությունը, Օրմուզի նեղուցով են անցնում համաշխարհային նավթատար նավերի մեկ երրորդը: Դրա փակման դեպքում, համաշիարհային շուկաներում սպասվում է նավթի անխուսափելի պակասորդ, հետևաբար նաև, նավթամթերքի գների աճ:
Պատժամիջոցները, որոնցից խուսափում է իրանական ղեկավարությունը, Արևմուտքի երկրները սկսեցին ընդունել ՄԱԳԱՏԷ-ի զեկույցի հրապարակումից հետո: Զեկույցում Թեհրանը մեղադրվում է միջուկային զենքի մշակման մեջ: Իրանն իր հերթին պնդում է միջուկային հետազոտությունների բացառապես խաղաղ բնույթին: