Հայաստանի գրողների միության նախագահությունը երկուշաբթի օրը մրցանակներ է հանձնել «Տարվա լավագույն գիրք» մրցույթի հաղթողներին: Այն ուներ յոթ անվանակարգ: Դ. Դեմիրճյանի անվան մրցանակը (արձակ) ստացել է Աշոտ Ավետիսյանը «Մնավորի աստղը» գրքի համար, Պոեզիայի համար տրվող Ավ. Իսահակյանի անվան մրցանակը ստացել է Խաչիկ Մանուկյանն իր «Էն աշխարհը չի» երկի համար, հրապաարակախոսության համար Մ. Նալբանդյանի անվան մրցանակը ստացել է Մարգո Ղուկասյանը «Անվերնագիր. 1915»-ի համար: Դրամատուրգ Կարինե Խոդիկյանն արժանացել է Լ. Շանթի անվան մրցանակին իր «Իմ դասականները» պիեսի համար, գրականության և քննադատության համար` Սուրեն Աբրահամյանը ստացել է «Տեքստ և բնագիր» աշխատանքի համար Ն. Աղբալյանի անվան մրցանակ, մանկագիր Հրաչյա Մաթևոսյանը ստացել է Վ. Անանյանի անվան մրցանակ` «Հացը հացարարին» ստեղծագործության համար:
Մարզային գրողների համար միությունն առանձնացրել է «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» մրցանակը. որին արժանացել են Թաթուլ Բոլորչյանը «Ուխտավորը», Կարլոս Եղիազարյանը «Շարժվող բեկոր», Ռաֆայել Սահակյանը «Երկիրը տեսա հորս աչքերով» և Սամվել Բեգլարյանը «Անձյուն ձմեռ» ստեղծագործություններով: