28 դեկտեմբերի 2011 - 16:27 AMT
PanARMENIAN.Net-ը պարգևատրվել է ԱՊՀ երկրների երիտասարդական միության Վարչության խորհրդի պատվոգրով

PanARMENIAN.Net-ին ԱՊՀ երկրների երիտասարդական միության Վարչության խորհրդի պատվոգիր է շնորհվել:

ԱՊՀ երկրների երիտասարդական միության Վարչության խորհուրդը «անկախ լրագրության զարգացման համար» պատվոգրեր է շնորհել 5-ական էլեկտրոնային լրատվամիջոցների Համագործակցության յուրաքանչյուր երկրից:

Միության Վարչության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը հայտնել է, որ կազմակերպությունում ակնդետ հետևում են իրադարձություններին ԱՊՀ բոլոր երկրներում, և լրատվական ինտերնետ-կայքերի ներդրումը հետխորհրդային տարածքում ժողովրդավարական հասարակության ստեղծման հարցում պարբերաբար նշվելու են Միության կողմից:

ԱՊՀ երկրների երիտասարդական միության Վարչության խորհրդի պատվոգրեր են ստացել նաև Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ադրբեջանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Ռուսաստանի ինտերնետ-կայքեր:

Հայկական ԶԼՄ-ներից պատվոգրեր են շնորհվել նաև Tert.am-ին, Yerkir.am-ին, Panorama.am-ին և A1plus.am-ին: