«Ես խորապես համոզված եմ, որ Հանրապետական կուսակցությունը հաղթանակ կտանի գալիք ընտրություններում»,-Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Քրիստոնյա-դեմոկրատական միության ղեկավար Խոսրով Հարությունյանը: Ըստ նրա, կոալիցիոն ԲՀԿ և «Օրինաց երկիր» կուսակցությունները հանդիսանում են ՀՀԿ նվաճումների և անհաջողությունների կրողը և նա չի հավատում, որ նրանք կարող են դառնալ ընդդիմություն:
Հարությունյանը նաև ընդգծել է, որ ավելի կարևոր է, որ կայանալիք ընտրությունների արդյունքում հաղթի հայ հասարակությունը: Ըստ նրա, «դա ոչ միայն իշխանությունների և քաղաքական ուժերի խնդիրն է, այլ բոլորի»:
Ինչ վերաբերում է Քրիստոնյա-դեմոկրատական միության` գալիք ընտրություններին մասնակցելու ձևաչափին, ապա նա ասել է, որ այդ մասին կհայտարարի մարտի սկզբին: