Microsoft-ի Windows 8 օպերացիոն համակարգով և Intel պրոցեսորներով աշխատող պլանշետային համակարգիչները ավելի թանկ են արժենալու Apple ընկերության iPad պլանշետներից՝ 600-ից 900 դոլար։
Ըստ DigiTimes-ի տեղեկությունների, թանկ լինելը կապված է Intel չիպերի ծախսերի և Windows 8 ծրագրային ապահովման հետ։ Ընդ որում, ընկերությունները չեն ցանկանում որևէ կերպ իջեցնել սարքերի արժեքը սպառողների համար, որի արդյունքում սարքը կարող է տարածում չստանալ, հատկապես, հաշվի առնելով, որ iPad-ների գինը սկսվում է 500 դոլարից։
Windows 8-ով կարող են աշխատել նաև ավելի քիչ ծախսեր պահանջող ARM պրոցեսորները։ Արտադրողները կարող են հրաժարվել Intel պրոցեսորներից ծախսերի կրճատման համար, նշում է DigiTimes-ը։
Windows 8-ով աշխատող պլանշետի թեստային տարբերակը ներկայացվել է սեպտեմբերին։ Microsoft-ը նպատակ ունի այս համակարգով մտել պլանշետային մրցակցային դաշտ և միևնույն ժամանակ շարունակել աշխատել սովորական համակարգիչներից գումարներ աշխատել։
Windows 8-ն ունի նոր Metro կոչվող ինտերֆեյս սենսորային կառավարման համար։ Այն նախագծված է թե՛ պլանշետների և թե՛ համակարգիչների համար։
Windows 8-ի վերջնական տարբերակը շուկայում կհայտնվի 2012-ին վերջին։