Հայոց ցեղասպանություն. Սարկոզին խորհուրդ է տվել Էրդողանին չվախենալ սեփական անցյալից

Հայոց ցեղասպանություն. Սարկոզին խորհուրդ է տվել Էրդողանին չվախենալ սեփական անցյալից

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին նամակ է հղել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկման առնչությամբ, գրում է թուրքական «Հյուրիեթը»:

Սարկոզին նշել է նամակում, որ այդ օրինագիծն ուղղված չէ որևէ մեկի դեմ և անձնական շահեր չի հետապնդում: «Ֆրանսիան հուսով է, որ այդ օրինագծի քննարկումը չի անդրադառնա Անկարայի ու Փարիզի երկկողմ հարաբերությունների վրա»,-ասվում է նամակում:

«Պատմությանն առերեսվելը հեշտ չէ, սակայն Ֆրանսիան կարողացավ հաղթահարել այդ պատնեշը և ընդունել սեփական սխալները»,-ասել է Սարկոզին:

Օրինագիծը Ֆրանսիայի Սենատում կքննարկվի հունվարի 23-ին:

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---