Բաքվում չեն կարողանում կողմնորոշվել` ԵԱՀԿ Մինսկի խումբն իրենց դուր է գալիս, թե ոչ

Բաքվում չեն կարողանում կողմնորոշվել` ԵԱՀԿ Մինսկի խումբն իրենց դուր է գալիս, թե ոչ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ակտիվությունը կարող է դրական արդյունքների բերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում, ուրբաթ օրը լրագրողներին է ասել Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բախար Մուրադովան:

Դժվարանալով կանխատեսում կատարել հունվարի 23-ին Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների առաջիկա հանդիպման վերաբերյալ` փոխխոսնակը նշել է, որ բանակցությունների շարունակումը խոսում է այն մասին, որ հիմնախնդրի խաղաղ լուծումը դեռևս հնարավոր է:

«Կարելի է մաղթել, որպեսզի Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրները նույնպես լինեն նույնքան ակտիվ, որքան Ռուսաստանը: Եթե ընդհանուր ակտիվությունն ուղղված լինի հակամարտության կարգավորմանը, ապա անպայման դրական արդյունք կստանա»,- ասել է Մուրադովան, հաղորդում է Trend-ը:

Նշենք, որ Բաքվում պարբերաբար հանդես են գալիս հայտարարություններով այն մասին, որ Մինսկի խումբը բոլորովին ոչ արդյունավետ ձևաչափ է ղարաբաղյան հակամարտության լուծման համար, և ակտիվ փորձեր են ձեռնարկում Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացը տեղափոխելու այլ ատյաններ:

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---