Entertainment Games ընկերությունը Facebook-ի սոցիալական խաղային հարթակում նախագծել է Ռետրո աշխարհ (Retro World) խաղը՝ ուղղված 40-ից բարձր օգտագործողների լսարանին։ Այն անվճար խաղ է, որը կարոտ է առաջացնում 60-ականներից մինչև 90-ականների հիշողություններով։ Այս մասին գրում է USA Today-ը։
Ռետրո աշխարհում կարելի է խաղալ բնապահպանական փազլներ, գոլֆ, ձկնորսություն և անգամ մասնակցել երաժշտական թատրոնների Մեռիլին Մոնրոյի և Էլվիս Պրեսլիի մասնակցությամբ։ Այս խաղում կարելի է վաստակել նշաններ (badges), վիրտուալ գումարներ, ռետրո իրեր և այլն։
Ռետրո աշխարհում հնարավոր է ստեղծել նաև սեփական ռետրո ավտոմեքենան՝ հավաքելով ավտոմասերը։ Կարելի է նաև դիտել, թե ինչպիսի մեքենաներ են պատրաստել Facebook-յան ընկերները։
Խաղում գերակշռում են լուսանկարները և անիմացիաները։ Ռետրո աշխարհ խաղը գործարկվելու է նաև այլ սոցիալական խաղային հարթակներում, ինչպիսին Google+-ն է։