Apple ընկերությունը ընդամենը երեք օրում վաճառել է 350 000 թվային ձեռնարկ իր iBookstore օնլայն խանութում։ Այս մասին հայտնում է վիճակագրական ընկերություն Global Equities Research-ը, գրում է CNET-ը։ Այս ընկերությունը մոնիտորինգ է արել թվային ձեռնարկների վաճառքն իր սեփական հետևելու համակարգով (tracking system)։ Ընկերությունը, սակայն, չի նշել, թե ինչպես է աշխատում այդ համակարգը։
Անցյալ շաբաթ Apple-ը ներառեց իր թվային ձեռնարկները iBooks-ում, որտեղից օգտագործողները կարող էին ներբեռնել դրանք և օգտագործել իրենց iPad պլանշետներում։ Այս թվային ձեռնարկ-դասագրքերը բացի տեքստային բովանդակությունից պարունակում են տեսանյութեր, լուսանկարներ, 3D պատկերներ։ Յուրաքանչյուր ձեռնարկի գինն է առավելագույնը 15 ԱՄՆ դոլար։ Դրանք ավելի հարմարավետ են սովորական ավանդական դասագրքերից։
Apple-ը թողարկել էր նաև iBooks Author SDK-ն, որի միջոցով նախագծողները կարող են Mac OS X օպերացիոն համակարգի համար ստեղծել դասագրքեր։ Կրկին ըստ Global Equities Research-ի վիճակագրության iBooks Author SDK-ն ներբեռնվել է 90,000 անգամ գործարկումից հետո երեք օրվա ընթացքում։