26 հունվարի 2012 - 13:46 AMT
Լոնդոնում 100 մարդ է ձերբակալվել Օլիմպիական խաղերի կեղծ տոմսեր վաճառելու համար

Մոտ 100 մարդ, ովքեր ապօրինի վաճառում էին 2012թ Օլիմպիական խաղերի տոմսեր և հյուրանոցի համարներ, արդեն ձերբակալվել են: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղելով Միացյալ Թագավորության ՆԳ նախարար Թերեզա Մեյին: Սև շուկայի ստեղծումից խուսափելու համար բրիտանական կառավարությունը օրինական մակարդակում հաստատել է օլիմպիական տոմսերի` մինչը 20 հազար ֆունտ ստերլինգի վաճառքի դեպքում տուգանքների մասին նախագիծը: Այդ գումարը 10 անգամ ավել է ամենաէժան տոմսերից:

ՆԳ նախարարի խոսքով, բրիտանական օրինապահ մարմինները արդեն ձերբակալել են 97 մարդու, ովքեր մեղադրվում են տոմսերի ապօրինի վաճառքի մեջ:

Ներկայումս, պաշտոնական ալիքների միջոցով, Մեծ Բրիտանիայում իրացվել է օլիմպիական խաղերի ավելի քան 3.5 մլն և պարալիմպիկ խաղերի 1 մլն տոմս:

20-րդ Օլիմպիական խաղերը կկայանան Լոնդոնում հուլիսի 27-օգոստոսի 12-ը: Իսկ օգոստոսի 29-սեպտեմբերի 9 բրիտանական մայրաքաղաքը կընդունի Պարալիմպիկ խաղերը: