Չի կարելի բացառել, որ Մերձավորարևելյան տարածաշրջանում պատերազմ կբռնկվի: Այդ մասին, ելույթ ունենալով Բահրեյնում, հայտնել է Դուբայի ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Դահի Հալֆանը: Գեներալի խոսքով` մոտեցող տեղային զինված հակամարտության առաջին հայտանիշներն արդեն ակնհայտ են:
«Աշխարհն Իրանին թույլ չի տա արգելափակել Օրմուզյան նեղուցը: Բայց Թեհրանն ընդունակ է այն առավելագույնս նեղացնել: 1980 թվականին նա արդեն հարձակվել է օտարերկրյա նավերի վրա, որոնք վախենում էին անցնել նեղուցով: Դա հանգեցրեց Պարսից ծոցի գոտում աշխատող նավերի ապահովագրության չափերի ավելացմանը: Այժմ ապահովագրության գները կրկին բարձրացել են, և ընդհանուր իրավիճակը տարածաշրջանում ավելի լարված է դարձել: Այսպիսով Իրանն ընդունակ է բորբոքել լարվածությունը տարածաշրջանում»,- ասել է Դահի Հալֆանը, հաղորդում է MIGnews-ը: