26 հունվարի 2012 - 14:02 AMT
Երևանում կեղծ հարկային տեսուչները փորձում են գումարներ կորզել հարկ վճարողներից

ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերջին օրերին Երևան քաղաքի վարչական առանձին շրջաններում արձանագրվել են դեպքեր, երբ ինչ-որ քաղաքացիներ, ներկայանալով որպես համապատասխան տարածքները սպասարկող հարկային նոր տեսուչներ, դիմում են հարկ վճարողներին` փորձելով նրանցից գումարներ կորզել: ՊԵԿ-ը հայտնում է, որ քայլեր են իրականացվում վերոհիշյալ քաղաքացիներին հայտնաբերելու ուղղությամբ, ուստի դիմում է բոլոր հարկ վճարողներին` նմանատիպ դեպքերում անմիջապես ահազանգել իրենց սպասարկող հարկային տեսչություն կամ 594 611 հեռախոսահամարով, կամ դիմել ՊԵԿ հեռախոսազանգերի սպասարկման կենտրոն` 060 54 44 44 հեռախոսահամարով, հայտնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: