Google ընկերության Android օպերացիոն համակարգը պլանշետների գլոբալ շուկայում կտրուկ աճել է ըստ Strategy Analytics վերլուծական ընկերության կատարած հետազոտության, հաղորդում է BBC-ին:
2011-ի վերջին եռամսյակում Android պլանշետները շուկայում գրավել են 39%: Այս ցուցանիշը 2010-ի նույն ժամանակահատվածում կազմում էր 29%:
Strategy Analytics-ի նույն հետազոտությունը ցույց է տալիս, որ Apple-ի iOS պլանշետների աճը շուկայում ընկել է՝ կազմելով 58% համեմատած 2010-ի վերջին եռամսյակի 68%-ի հետ:
Եվ չնայած Apple-ի դիրքերը շուկայում նվազել են, այնուամենայնիվ, այն շարունակում է մնալ առաջատարը պլանշետային համակարգիչների շուկայում:
Դե իսկ մնացած 1.5%-ը կազմում են Microsoft-ի պլանշետները:
Strategy Analytics-ի աշխատակից Պիտեր Քինգի կարծիքով պլանշետների պահանջարկը ուսմնական բնագավառում, գործարարների և սովորական սպառողների շրջանում շարունակում է ամուր մնալ:
Ամբողջ 2011-ին ընդհանուր առմամբ վաճառվել է 66.9 միլիոն պլանշետային համակարգիչ: Այս ցուցանիշը 2010-ին կազմում էր 18.6 միլիոն: