2 փետրվարի 2012 - 12:49 AMT
ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը հրաժարվել է զննել Իրանի միջուկային օբյեկտները

ՄԱԳԱՏԷ փորձագետները, որոնք այս շաբաթ այցելել էին Թեհրան, միջուկային օբյեկտների տեսչություն չեն իրականացրել: Այդ մասին հայտնել է Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին: Մամլո ասուլիսում նա նշել է, որ իրանական կողմն առաջարկել է զննել միջուկային օբյեկտները, սակայն ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը հրաժարվել է, հաղորդում է IRNA գործակալությունը:

Սալեհին նաև հայտնել է, որ Իրանը պատրաստակամ է վերսկսել միջուկային բանակցությունները՝ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլին առաջիկայում նամակ կհղի ԵՄ արտաքին քաղաքականության գծով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնին:

ՄԱԳԱՏԷ-ի հաջորդ պատվիրակությունը Իրան կայցելի փետրվարի 21-22-ին: