2 փետրվարի 2012 - 13:17 AMT
Apple -ը կներկայացնի iPad 3-ը մարտին

Apple ընկերությունը մարտ ամսի սկզբում անցկացնելու է մամլո ասուլիս: Լրատվամիջոցների կանխատեսումներով հենց այդ ժամանակ էլ ընկերությունը կցուցադրի իր պլանշետային համակարգիչների երկար սպասված երրորդ սերունդը՝ iPad 3-ը, գրում է AppleInsider-ը:

Դեռևս երկու շաբաթ լուրեր էին տարածվել, որ Apple-ն իր սպասված ասուլիսով հանդես կգա փետրվարին և ոչ մարտին: Ըստ շրջանառվող լուրերի պլանշետի ներկայացման նույն ամսին էլ դրանք դուրս կգան շուկա վաճառքի:

Ըստ ոչ պաշտոնական տվյալների, iPad 3-ն ունենալու է 2048x1536 չափերով էկրան, չորս անգամ ավելի մեծ, քան iPad-ի նախորդ սերունդները: Լուրերն ասում են, որ նոր պլանշետը հնարավոր է աշխատի քառակի պրոցեսորով: Ենթադրվում է, որ նման պրոցեսորների մուտքը բջջային տեխնոլոգիաների շուկա 2012-ի միտումներից է դառնալու:

iPad-ները պլանշետների շուկայում շարունակում են մնալ առաջատարի դիրքերում՝ գրավելով պլանշետների համաշխարհային շուկայի 60%: