2 փետրվարի 2012 - 14:28 AMT
«Մարգար պապը» ֆիլմը մասնակցել է Մինսկի Cinema perpetuum mobile միջազգային կինոփառատոնին

Գուժ Թադևոսյանի հավերժական ազատության թեմային նվիրված «Մարգար պապը» կարճամետրաժ ֆիլմը մասնակցել է ս. թ. հունվարի 16-18-ը Մինսկի Cinema perpetuum mobile միջազգային կինոփառատոնին և արժանացել դիպլոմի, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:

Փառատոնին մասնակցել են 35 երկրի 150 երիտասարդ ռեժիսորներ, ցուցադրվել է 180 ֆիլմ: Ֆիլմի պրեմիերայից հետո փառատոնի ժյուրիի անդամ, «Բելառուս վիդեո կենտրոնի» տնօրեն Յուրի Իգրուշան առաջարկել է Գուժ Թադևոսյանին նկարահանել հայ-բելառուսական լիամետրաժ ֆիլմ:

«Մարգար պապը» ֆիլմը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ: Այն ցուցադրվելու է Cinema perpetuum mobile փառատոնի գրծընկերներ հանդիսացող Մարոկկոյի, Բեռլինի, Լեհաստանի կինոփառատոներում: