2 փետրվարի 2012 - 16:12 AMT
Վլադիմիր Ժիրինովսկին վստահ է, որ Թուրքիան պատրաստվում է հարձակվել հարևան երկրների վրա

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հանդես է գալիս ցանկացած պետության գործերին զինված միջամտության և էմբարգո սահմանելու դեմ: Նա նման կարծիք է հայտնել Պետդումայում՝ մեկնաբանելով ՄԱԿ ԱԽ-ում Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը, հաղորդում է «Ռոսբալտը»:

«Սիրիան անկախ պետություն է: Ռուսաստանը պետք է պաշտպանի նրան, որպեսզի ոչ մի արտասահմանցի զինվոր չմտնի Սիրիայի տարածք և տեղի չունենա օրինական կառավարության բռնի տապալում: Մենք, իհարկե, թույլ չենք տա, որպեսզի բանաձևն անցնի՝ Ռուսաստանը և Չինաստանն ունեն վետոյի իրավունք: Գործին կմիջամտի Թուրքիան, նա ցանկանում է տարածաշրջանային գերտերություն դառնալ, միաժամանակ նա կհարվածի քրդերին Սիրիայի հյուսիսում և Իրաքում: Եվ ամռանն Իրանի դեմ պատերազմը պատրաստ կլինի»,- ասել է նա: