3 փետրվարի 2012 - 10:38 AMT
Ջիբրալթարի միջազգային առաջնությունում հայ շախմատիստներից ամենաբարձր հորիզոնականը զբաղեցրել է Սերգեյ Մովսիսյանը

Փետրվարի 2-ին Ջիբրալթարում ավարտվել է միջազգային շախմատային առաջնությունը: Վերջին 10-րդ տուրում հայ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը միավորներ է կիսել Պյոտոր Սվիդլերի հետ, և, հավաքելով 7 միավոր, զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը:

Գաբրիել Սարգսյանը հաղթանակ է տարել Նանա Ձագնիձեի նկատմամբ և 7 միավորով զբաղեցրել է 21-րդ հորիզոնականը:

Վարուժան Հակոբյանը պարտվել է Ալեքսիս Կաբրերեին և 6 միավորով իր ելույթն ավարտել է 51-րդ հորիզոնականում:

8 միավորով առաջնության հաղթող է դարձել Նայջել Շորթը, ով թայ-բրեյքում հաղթանակ է տարել աշխարհի չեմպիոն Հոու Իֆանի նկատմամբ: