Իրանը չի հրաժարվի իր միջուկային ծրագրից, անկախ պատժամիջոցների խստացումից, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Սայեդ Ալի Համենեին ուրբաթօրյա աղոթքի ժամանակ, հայտնում է IRINN հեռուստաալիքը:
Համենեին հանդես է եկել ելույթով՝ նվիրված իսլամական հեղափոխության 34-րդ տարեդարձին: Անդրադառնալով Արևմուտքի պատժամիջոցներին Իրանի դեմ՝ Համենեին ասել է, որ «ԱՄՆ-ն, որը պատերազմով է սպառնում Իրանին, ի վերջո իրեն է վնասում»: Ըստ նրա, քաղաքական առումով պատժամիջոցները ձեռնատու են Իրանին, քանի որ վարկաբեկում են Արևելքը համաշխարհային հանրության աչքում:
Եթե ԱՄՆ-ն պատերազմ սկսի Իրանի դեմ, ԱՄՆ-ն 10 անգամ ավելի կտուժի, քան Իրանը, ասել է Համենեին: ԱՄՆ-ն տասն անգամ թույլ է տնտեսապես ու քաղաքականապես»,-ասել է նա՝ հավելելով, որ դա ապացուցեցին ամերիկացիների անհաջողությունները Մերձավոր Արևելքում, մասնավորապես Իրաքում ու Պաղեստինում:
Համենեին գտնում է, որ ԱՄՆ-ն կփլուզվի, ինչպես դա եղավ ԽՍՀՄ-ի հետ: