3 փետրվարի 2012 - 19:29 AMT
Facebook-ը փորձարկում է լուսանկարների դիտման նոր եղանակ

Facebook սոցիալական ցանցը փորձարկում է լուսանկարների դիտման նոր եղանակ (photo viewer layout), հաղորդում է TechCrunch-ը։ Նոր viewer-ը նման է Google+ սոցիալական ցանցի լուսանկարների դիտման եղանակին։ Այսինքն՝ նկարը գտնվում է ձախ մասում, իսկ աջ մասում նկարի մեկնաբանությունները։

Ըստ TechCrunch-ի, այսպես Facebook-ը փորձում է օգտագործողների ուշադրությունը կենտրոնացնել ոչ միայն նկարի, այլև մեկնաբանություններ թողնելու վրա։

Առաջին անգամ չէ, որ Facebook-ը կրկնօրինակում է Google-ի նորաստեծղ սոցիալական ցանցը։ Օգտագործողների գործունեության բաժանորդագրվելու ֆունկիցան, տեսաչաթը, ընկերների ցուցակները բոլորն ավելի վաղ եղել են Google+-ում, ապա հայտնվել Facebook-ում։

Facebook-ն աշխարհի ամենախոշոր սոցիալական ցանցն է ավելի քան 845 միլիոն օգտագործողներով։ Հայաստանում կա 300 000-ից ավելի օգտագործող ըստ socialbakers.com վերլուծական ծառայության։