3 հոկտեմբերի 2003 - 22:05 AMT
ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ՀԵՐՔԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒԺԵՐԻ ԴԱՇԻՆՔՈՒՄ ՊԱՌԱԿՏՄՆԱ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ
«Արդարություն» ընդդիմադիր դաշինքի շարքերում պառակտում չկա եւ չի էլ եղել: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը հայտարարել է Հայաստանի ժողովրդական կուսակցության եւ «Արդարություն» դաշինքի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը` մեկնաբանելով իր եւ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի միջեւ ծագած տարաձայնությունների մասին լուրերը: «Ես ուշադրություն չեմ դարձնում դաշինքի ներսում սեպ խրելու նման կարգի փորձերին», - ասել է նա: Ս. Դեմիրճյանը տեղեկացրել է նաեւ, որ հոկտեմբերի 17-ին երկար ընդմիջումից հետո «Արդարություն» դաշինքը Երեւանում հանրահավաք կկազմակերպի: