7 փետրվարի 2012 - 19:12 AMT
Հայ մրցավարներն Անթալիայում 25 ընկերական հանդիպում են սպասարկել

Հունվարի 26-ից փետրվարի 5-ը հայ մրցավարները ուսումնամարզական հավաք էին անցկացնում Անթալիայում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարական և տեսչական բաժնի պետ Կարեն Նալբանդյանը ՀՖՖ պաշտոնական կայքին ասել է, որ հավաքին ներգրավված Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի հանդիպումները սպասարկող 20 մրցավարները 25 ընկերական հանդիպում են սպասարկել ռումինական, մոլդովական, ուկրաինական, ղազախական, լեհական և ռուսական ակումբների մասնակցությամբ:

Մարզվելով օրը երեք անգամ` 3-4 ժամով և սպասարկելով 25 հանդիպում, Նալբանդյանի հավաստմամբ, Բարձրագույն և Առաջին խմբերի հանդիպումները սպասարկող մրցավարները թե բարելավել են իրենց ֆիզիկական պատրաստվածությունը, թե միաժամանակ մեծ փորձ են ձեռք բերել` նպաստելով իրենց մրցավարական որակների բարելավմանը: