10 փետրվարի 2012 - 18:58 AMT
Ֆրանսիացիների մեծամասնությունն օժանդակում է ռազմական ներխուժմանը Սիրիա

Ֆրանսիացիների մեծամասնությունն օժանդակում է ռազմական ներխուժմանը Սիրիա: Այդ մասին վկայում է հանրային կարծիքի վերջին հարցումը:

Հետազոտության ընթացքում հարցմանը մասնակցել է 1200 ֆրանսիացի: Հարցվածների 51 տոկոսն ասել է, որ օժանդակում է ռազմական օպերացիային խռովությունների հորձանուտում հայտնված Սիրիայում:

Ռազմական գործողությանն այդ թվում օժանդակում է ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցության կողմնակիցների 59 տոկոսը, մինչդեռ Նիկոլյա Սարկոզիի իշխող կուսակցության կողմնակիցների թվում օժանդակողների տոկոսը 56 էր:

Հիշեցնենք, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն արհամարում է արդեն 11 ամիս շարունակվող ռազմական ագրեսիան դադարեցնելու` Արևմուտքի և ԱՊԼ պահանջները: