14 փետրվարի 2012 - 15:54 AMT
Սարկոզին պաշտոնապես կհայտարարի իր թեկնածությունն առաջադրելու մասին փետրվարի 15-ին

Ֆրանսիայի գործող նախագահ Նիկոլյա Սարկոզին պաշտոնապես կհայտարարի իր թեկնածությունը նախագահի պաշտոնում առաջադրելու մասին փետրվարի 15-ին, գրում է RBC-ին:

Հեռարձակման հստակ ժամանակը հայտնի չէ, սակայն TF1 հեռուստաալիքի ներկայացուցիչները հայտնել են, որ դա կլինի լուրերի երեկոյան թողարկման ժամանակ:

Փետրվարի 16-ին Անսի քաղաքում տեղի կունենա նրա առաջին նախընտրական հանրահավաքը, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Նախագահական ընտրությունները տեղի կունենան 2012թ. ապրիլ-մայիսին: