14 փետրվարի 2012 - 20:01 AMT
Երգչուհի Ուիթնի Հյուսթոնի հուղարկավորությունը տեղի կունենա փետրվարի 18-ին

Երգչուհի Ուիթնի Հյուսթոնի հուղարկավորությունը տեղի կունենա շաբաթ օրը` փետրվարի 18-ին: Այդ մասին հաղորդել է Reuters-ը` հղում կատարելով Whigham Funeral Home թաղման բյուրոյի ներկայացուցիչներին:

Երգչուհին կթաղվի Նյու Ջերսի նահանգի Նյուարքի «Նյու Հոուփ» բապտիստական եկեղեցում:

Վեց անգամ «Գրեմմիի» արժանացած երգչուհին վախճանվեց 48 տարեկան հասակում Լոս Անջելեսի «Բեվերլի Հիլթոն» հյուրանոցում ԱՄՆ այդ ամենահեղինակավոր երաժշտական մրցանակի հանձնման 54-րդ արարողության նախօրեին:

Նրա հյուրանոցային համարում մի քանի տուփ դեղ է հայտնաբերվել, որը դուրս է գրվում միայն դեղատոմսով:

Որոշվել է դեռևս չհրապարակել դիահերձման արդյունքները: