15 փետրվարի 2012 - 16:52 AMT
Մոսկվայում միգրանտների համար կգործեն ռուսաց լեզվի անվճար դասընթացներ

ԱՊՀ երկրների Երիտասարդական միության կառավարման խորհրդի որոշմամբ մարտի կեսից Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում սկսելու են գործել ռուսաց լեզվի անվճար դասընթացներ:

Այսօր ԱՊՀ երկրների Երիտասարդական միության կենտրոնական ապարատում կայացել է կլոր սեղան ԱՊՀ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ «Ռուսաց լեզվի իմացությունը որպես ՌԴ միգրացիոն քաղաքականության որակի բարձրացման մեխանիզմ» թեմայով:

ԱՊՀ երկրների Երիտասարդական միության կառավարման խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը մեջբերել է Վլադիմիր Պուտինի խոսքերը ռուսաց լեզվի անպայման իմացության և քննություն հանձնելու կարևորության մասին: