15 փետրվարի 2012 - 20:07 AMT
Երևանի քաղաքապետարանի մոտ ավտոմեքենա է այրվել

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻՆ կայքը, փետրվարի 15-ին, ժամը 19.19-ին ահազանգ է ստացվել, որ Երեվանի Արգիշտի փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունն առայժմ տեղեկություններ չի հայտնում կան արդյոք տուժածներ, և ինչն է եղել ավտոմեքենայի հրդեհման պատճառը:

Համաձայն դեպքի ականատեսների վկայությունների, ավտոմեքենայի հրդեհի պատճառը գազի բալոնի բռնկումն է եղել: