«Օրինաց երկրի» առաջնորդ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հայտարարել է, որ վստահում է իր կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ին ու ԲՀԿ-ին: Այս մասին նա հայտարարել է Երևանում կայացած մամուլի ասուլիսին, պատասխանելով լրագրողների այն հարցին, արդյոք գալիք ընտրություններին կոալիցիոն գործընկերները պատրաստվում են «գցել» «Օրինաց երկրին»:
Բաղդասարյանի խոսքով, «Օրինաց երկրիը» նախընտրական պայքարում հույսը դնում է բացառապես սեփական ուժերի վրա: «Այդպես է եղել մեր քաղաքական գործունեության հենց սկզբից»,-ընդգծել է նա:
Ընտրություններին կոալիցիոն կուսակցությունների` առանձին կերպով մասնակցելու մասին որոշումը մեկնաբանելիս, Բաղդասարյանը ընդգծել է նախաընտրական ծրագրերի տարբերությունները: «Յուրաքանչյուր կուսակցություն իր ծրագիրն ունի:
Մի ընտրատեղամասում կանցնի մի կուսակցության թեկնածուն, մյուսում` այլ կուսակցության: Առաջնային են պետության հետաքրքրություններն ու նորմալ ընտրությունները»,-հայտարարել է նա:
Նա նշել է նաև, որ վերջերս կայացած կոալիցիոն ուժերի հանդիպումներն անցել են «լիարժեք փոխըմբռնման մթնոլորտում»: