16 փետրվարի 2012 - 14:14 AMT
Հնարավոր է` Մարսի վրա «Վոստոկ-2» անտարկտիկական լիճ կա

Մարսի բևեռային գլխարկները կարող են թաքցնել ջրամբարներ, որոնք նման են Անտարկտիդայի Վոստոկ լճին: Ռուսհիդրոմետի ղեկավար Ալեքսանդր Ֆրոլովի խոսքով երկրային անտարկտիկական լճի հետազոտությունները կարող են օգնել կյանքի հայտնաբերմանը Երկրի սահմաններից դուրս, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Սա հսկայական գիտական հետազոտության սկիզբ է»,-ասել է նա:

Փետրվարի սկզբին, բազմաթիվ ջանքերից հետո, ռուս գիտնականները կարողացել են թափանցել Անտարկտիդայի խոշորագույն Վոստոկ լիճ, որը թաքնված է եղել 3 կմ հաստությամբ սառույցի տակ: Այն միլիոնավոր տարիների տարբերություն ունի ներկայիս պայմանների համեմատ: Համանաման պայմաններ են նաև Մարսի բևեռային հատվածներում, որտեղ ջերմաստիճանը 0-ից 80-120 աստիճանով ցածր է: Համաձայն ներկայիս պատկերացումների, մոտ 3-4 մլրդ տարի առաջ Մարսի մակերևույթի վրա առկա է եղել հեղուկ ջուր: