24 փետրվարի 2012 - 21:08 AMT
Աֆղանստանում բողոքի ակցիաներ են սկսվել Ղուրանների այրման դեմ

Աֆղանստանում շարունակվում են տեղի բնակիչների բողոքի ակցիաներն ընդդեմ ամերիկյան զինվորականների գործողությունների, ովքեր աղբանոցում այրել են հին Ղուրաններն ու մահմեդականների համար սրբազան այլ տեքստեր: Ցույցերը տարածվել են գրեթե ողջ երկրում. ակցիաները տեղ են գտել ինչպես երկրի արևմուտքում` Հերաթում, այնպես էլ արևելքում` Հոսթում, հաղորդում է Reuters-ը:

Տեղական իշխանությունների տվյալների համաձայն, Հերաթում ցույցը ցրելու ժամանակ սպանվել է 7 մարդ, ևս 50-ը վիրավորվել են: Հոսթում ոստիկանները սպանել են երկու բողոքարարների, վիրավորների թիվը չի հաղորդվում: