28 փետրվարի 2012 - 16:18 AMT
Երևանում կայացել է «Պոլիգոն Ադրբեջան» գրքի շնորհանդեսը

Երևանում տեղի է ունեցել «Պոլիգոն Ադրբեջան» գրքի շնորհանդեսը: «Գրքի նյութերը ես հավաքել եմ 15 տարվա ընթացքում, տեղեկատվություն եմ հավաքել ողջ աշխարհով մեկ»,- հայտարարել է գրքի հեղինակ Արիս Ղազինյանը:

Ինչպես հայտնել է հեղինակը, գրքում մանրամասն նկարագրված է Ադրբեջանի պատմությունը: Միաժամանակ նա նշել է, որ Ադրբեջանի պատմությունը շատ ցրված է ներկայացված, պետք է համապատասխան շրջանակների մեջ դնել այն: Գիրքը գրելիս օգտագործվել են ավելի քան 200 աղբյուրների նյութեր:

Ղազինյանը հայտարարել է, որ գրքի շնորհանդեսը նվիրված է Սումգայիթի ողբերգությանը:

«Ադրբեջանը կարծում է, որ եթե չկա պետությունը, որի տարածքին տեղի է ունեցել հանցագործությունը, ապա չկա նաև հանցագործությունը, դա պարադոքս է»,- ասել է Ղազինյանը և հավելել, որի Սումգայիթի ողբերգությունը քիչ է ուսումնասիրված և պետք է համաշխարհային հանրությանը հասցնել տեղի ունեցածը: