29 փետրվարի 2012 - 18:04 AMT
Մահմուդ Ահմադինեժադը կկանչվի ԻԻՀ Մեջլիս բացատրություններ տալու համար

Իրանի Մեջլիսի քննարկմանը հերթական անգամ հանձնվել է հարցերի ցուցակ, որոնց պետք է պատասխանի երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Հաջորդ շաբաթ Ահմադինեժադի ներկայությամբ այդ հարցով կկայանան լսումներ, հաղորդում է MehrNews-ը: Նշվում է, որ 3-շաբաթյա արձակուրդներից հետո 9-րդ գումարման Մեջլիսում ընտրություններ անցկացնելու հետ կապված կիրակի, երեքշաբի և չորեքշաբթի օրերին կկայանան Մեջլիսի նիստերը:

Նախագահին կանչելու հարցը հաստատված է որպես կարևորագույն հարց ԻԻՀ Մեջլիսի օրակարգում, որը նրանից պահանջելու է հաշվետվություն ներկայացնել Թեհրանի դեմ ուժեղացող միջազգային ճնշման պայմաններում կառավարության հակաճգնաժամային քայլերի մասին: