Մարտի 8-18 Ինդիան Ուելսում կայանալիք BNP Paribas Open առաջնության կազմակերպիչները հրապարակել են թենիսիստների ցուցակը, ովքեր առաջնության հիմնական ցանցի wild card կստանան: Այդ մարզիկների թվում է նաև արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը: Տղամարդկանց մենախաղերի մրցաշարում wild card են ստացել նաև ամերիկացի Սեմ Քուերրին, Ջեք Սոքը, Դենիս Կուդլան, Ռոբբի Ջինեպրին, հաղորդում է gotennis.ru-ն:
Կանանցից հրավեր են ստացել ամերիկուհիներ Իրինա Ֆալքոնին, Սլոուն Սթիվենսը, Ջեյմի Հեմփթոնը, Կոկո Վանդևեգեն, Լորին Դևիսը, Ջիլլ Քրեյբասը, լեհուհի Ուրսուլա Ռադվանսկան և Սանիա Միրզան Հնդկաստանից:
Առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 5,5 մլն դոլար: