Սիրիական անվտանգության ուժերը շարունակում են գնդակոծել ապստամբների վերահսկողության տակ գտնվող քաղաքները, հաղորդում են ակտիվիստները: Սիրիայի նախագահ Բաշար Ասադն իր հերթին խոստանում է շարունակել պայքարն «ահաբեկչության» դեմ: Էրաք հարավային քաղաքի վրա, որտեղ գտնվում է Ազատ սիրիական բանակի ռազմակայանը, հարձակման արդյունքում զոհվել է մի տղա և հինգ զինվորներ: Ակտիվիստները հաղորդել են նաև, որ Հոմսում 23 հոգի է զոհվել այն բանից հետո, երբ ապստամբները լքել են Հոմսի Բաբա-Ամր թաղամասը:
Այդ միջոցին Նյու Յորքում քննարկվում է Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի նոր բանաձևը: