Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում երկրորդ մրցութային օրը ելույթ կունենան երկու քաշային կարգերի ըմբիշներ:
55կգ քաշային կարգում 1/8 եզրափակչում Միհրան Ջաբուրյանը կհանդիպի ադրբեջանցի Գալիբ Ալիևի, իսկ Արթուր Առաքելյանը 60կգ քաշային կարգում իր պայքարը կսկսի 1/16 եզրափակչից` իր ուժերը չափելով լեհ Կրիստոֆ Բիենկովսկիի հետ:
Մրցաշարի առաջին օրը հայ ազատ ոճայիններից բրոնզե մեդալ է նվաճել Դավիթ Սաֆարյանը (66կգ):
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականից` Արայիկ Բաղդադյանի գլխավորությամբ, ելույթ կունենան նաև Մուսա Մուրթազալիևը (74կգ), Հաջիմուրադ Նուրմագոմեդովը (84կգ), Անդրանիկ Գալստյանը (96կգ) և Ռուսլան Բասիևը (120կգ):